ՀՀ նախագահն առաջին անգամ ուղերձով դիմել է երկրի ժողովրդին ու խորհրդարանին
02.10.2008,
19:01
ՀՀ նախագահն առաջին անգամ ուղերձով դիմել է երկրի ժողովրդին ու խորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ ուղերձով դիմել է երկրի ժողովրդին ու խորհրդարանին։
«Այսօր ես առաջին անգամ ուղերձով դիմում եմ երկրի ժողովրդին ու Ազգային ժողովին։ Իմ նախընտրական ծրագրում դուք կարող եք հեշտությամբ գտնել բաց ու կառուցողական աշխատելու մտադրության մասին նորմերը»,- հիշեցրեց նա։
«Այսօր մենք նոր ավանդույթի հիմք դրեցինք, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ուղերձները պարբերական բնույթ կկրեն»,- հավաստիացրեց Սարգսյանը։
ՀՀ նախագահը ուղերձով ժողովրդին ու ԱԺ-ին դիմելու հնարավորություն ստացավ 2005 թ.-ի հանրաքվեի ժամանակ երկրի Սահմանադրության փոփոխումից հետո։ --0--