Ռուսական Softline International ՏՏ ընկերությունը Հայաստանում ուսումնական կենտրոն կբացի

02.10.2008, 18:49
Ռուսական Softline International ՏՏ ընկերությունը Հայաստանում ուսումնական կենտրոն կբացի
Ռուսական Softline International ՏՏ ընկերությունը Հայաստանում ուսումնական կենտրոն կբացի

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Softline International ՏՏ ընկերության ուսումնական կենտրոնը մինչև 2008 թ.-ի վերջ կբացվի Հայաստանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Softline International (Հայաստան) գլխավոր տնօրեն Արմեն Կարապետյանը։ 

Նրա խոսքերով, կենտրոնի նպատակը հուսալի և գրագետ ՏՏ-ենթակառուցվածք ձևավորելը, գրասենյակային անձնակազմի հմտությունների և գիտելիքների նորացումը և արտոնագրված ուսուցման մատչելիությունը կլինի։

«Հիմնական կրթական ծրագրերն ուղղված կլինեն արտոնագրմանը հայկական շուկայում պրոֆեսիոնալ կադրեր ապահովելու համար»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ ընկերությունն արդեն նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել, մասնավորապես, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, ինչպես նաև հայկական Arminco պրովայդերական ընկերության հետ։

Softline-ը ծրագրային ապահովման ավելի քան 3000 արտադրող-ընկերությունների հեղինակային գործընկերն է և այնպիսի կարգավիճակներ ունի, ինչպիսիք են Microsoft Gold Certified Partner, Microsoft Large Account Reseller, Symantec Enterprise Sales Partner, Citrix Platinum Solution Advisor, Elite McAfee Value Added Reseller և այլն։ --0--