ԱՄՆ-ն սատարում է Կովկասում տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնությանը

02.10.2008, 14:35
ԱՄՆ-ն սատարում է Կովկասում տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնությանը
ԱՄՆ-ն սատարում է Կովկասում տարածաշրջանային ինտեգրման նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն սատարում է Կովկասում տարածաշրջանային ինտեգրման, կայունության և անվտանգության նախաձեռնությանը, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը (Marie L.Yovanovich)՝ մեկնաբանելով Թուրքիայի՝ «Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմի» նախաձեռնությունը։

«Թուրքիայի նախաձեռնությունը դեռևս մշակման փուլում է գտնվում և վերջնական տարբերակ չունի»,- ասաց նա հինգշաբթի մամուլի-ասուլիսում՝ ձեռնպահ մնալով մանրամասն մեկնաբանություններից։

Սակայն դեսպանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության։ -0-