ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանը կշարունակի քաղաքականությամբ զբաղվել

01.10.2008, 19:35
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանը կշարունակի քաղաքականությամբ զբաղվել

 ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ մտադիր է այսուհետ ևս քաղաքականությամբ զբաղվել։

«Իհարկե ես՝ որպես նախկին արտգործնախարար, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 10 տարի, և որպես քաղաքացի չեմ կարող անտարբեր լինել Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների և երկրի ապագայի հանդեպ»,- չորեքշաբթի Օսկանյանն ասաց լրագրողներին։

Նա նշեց, որ անպայման ներգրավված կլինի քաղաքականության մեջ, բայց այդ ներգրավվածությունն ինչպիսի դրսևորում կունենա և դա երբ կլինի, առայժմ վաղ է խոսել։   --0--