Լեոնիդ Ռոշալը պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության հուշամեդալով

01.10.2008, 18:31
Լեոնիդ Ռոշալը պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության հուշամեդալով

Ռուս հայտնի մանկաբույժ, մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ տնօրեն, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը առողջապահության ոլորտում ունեցած հսկայական ներդրման, բազմամյա արգասաբեր համագործակցության և հայ-ռուսական բարեկամության զարգացման համար պարգևատրվել է ՀՀ Առողջապահության նախարարության հուշամեդալով։   

Նմանատիպ պարգևի է արժանացել նաև ռուսաստանցի վիրաբույժ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Պարգևը Ռոշալին ու Մուրադյանին Երևանում չորեքշաբթի հանձնել է ՀՀ Առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը՝ «Անհետաձգելի վիրաբուժություն» երրորդ միջազգային կոնգրեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։  

«Անհետաձգելի վիրաբուժություն» կոնգրեսին, որը կընթանա մինչև հոկտեմբերի 3-ը, մասնակցում են հայ, ռուս, ուկրաինացի, վրացի, ուզբեկ, ֆրանսիացի և գերմանացի առաջատար բժիշկներ։ Կազմակերպիչների թվում են ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, Առողջապահության ազգային ինստիտուտը։ --0--