Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը Կովկասում» թեմայով համաժողով

01.10.2008, 16:01

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը Կովկասում» թեմայով համաժողով կանցկացվի դեկտեմբերին Երևանում, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։  

«Համաժողովը կանցկացվի ԵԱՀԿ աջակցությամբ, իսկ համաժողովի հրավերը բոլոր ցանկացողների համար հայկական պատվիրակությունը հնչեցրել է սեպտեմբերի 18-21 Տորոնտոյում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ»,- ասաց Սաֆարյանը, որը ԵԱՀԿ ԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է։

Պատգամավորի խոսքերով, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնություններ ձեռք կբերվեն Երևան ժամանող պատվիրակությունների հետ։

Համաժողովի անցկացման հստակ ժամկետների և օրակարգի մանրամասները Սաֆարյանը չհայտնեց։ --0--