Հայաստանում կկայանա բժշկության և կենսաբանության խնդիրներին նվիրված գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. հոկտեմբերի 2-4-ը Ծաղկաձորում տեղի կունենա բժշկության և կենսաբանության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունից:
«Աղիքային գրգռվածության սինդրոմի գենետիկական, էկոլոգիական, հոգեբանական, կենսաքիմիական, մոլեկուլային, կենսաբանական և միկրոկենսաբանական հիմունքները» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հովանավորությամբ:
Մամուլի հաղորդագրութայն համաձայն, միջոցառման շրջանակներում կքննարկվեն բժշկության և կենսաբանության հիմնական, ինչպես նաև աղիքային միկրոֆլորայի ոլորտի հետազոտությունների կիրառական խնդիրները, որոնք կարևոր դեր են խաղում մարդու և կենդանիների առողջության պահպանման հարցում: -0-