Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղան կկազմակերպվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի կլոր սեղան «Հայ-թուրքական դիվանագիտություն. հայացք Թուրքիայից և հետևանքները թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար» թեմայով։
«Զեկույցներով հանդես կգան Jane’s Information Group-ի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը և Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան մասնաճյուղից, որը միջոցառման համակազմակերպիչն է՝ Կովկասյան ինստիտուտի հետ համատեղ։
Ռիչարդ Գիրագոսյանը կգնահատի նոր հայ-թուրքական երկխոսության ներկա վիճակը, գնահատական կտա նաև տարածաշրջանային կայունության թուրքական ծրագրին` ուշադրություն դարձնելով նաև Վրաստանում վերջերս տեղի ունեցած հակամարտության ազդեցությանը:
Ալեքսանդր Իսկանդարյանի զեկույցը նվիրված կլինի Ադրբեջանի փորձագետների և քաղաքական ուժերի կողմից հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների ընկալմանը, ինչպես նաև Հայաստանի հեռանկարների գնահատմանը` Հարավային Կովկասում ձևավորվող տարածաշրջանային իրավիճակի համատեքստում:-0-