Հայաստանի արտաքին քաղաքականությունը կքննարկեն քաղաքագետներն ու փորձագետները

Երևանի Քաղաքացիական Հասարակության և Տարածաշրջանային Առաջընթացի Ինստիտուտը (ՔՀՏԱԻ) հոկտեմբերի 3-ին կազմակերպում է քննարկում «Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ինստիտուտից, միջոցառումը կբացվի Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի երևանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գևորգյանի ողջույնի խոսքով, ինչից հետո ՔՀՏԱԻ համակարգող Շուշան Խաթլամաջյանը կներկայացնի ինստիտուտի կողմից կազմակերպած «կլոր սեղանների» նպատակները։
Միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 3-ին նախատեսված են, մասնավորապես, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի, ՀՀ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Խոսրով Հարությունյանի, Երևանի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հայկազ Ալվերցյանի ելույթները։ -0-