ՀՀ նախագահն առաջին անգամ հանդես կգա ուղերձով՝ ժողովրդին և Ազգային ժողովին
30.09.2008,
12:45
ՀՀ նախագահն առաջին անգամ հանդես կգա ուղերձով՝ ժողովրդին և Ազգային ժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հանդես կգա ուղերձով՝ հանրապետության ժողովրդին և խորհրդարանին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց երկրի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։
«ՀՀ նախագահի ելույթը նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում»,- նշեց Ֆարմանյանը։
Միաժամանակ մամուլի քարտուղարը ձեռնպահ մնաց Սարգսյանի ուղերձի հիմնական դրույթները նշելուց՝ հավելելով, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Երկրի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի ամբիոնից ելույթ չի ունեցել ժողովրդին ուղղված ամենամյա հրապարկային ուղերձներով։ -0-