Ֆուտբոլի կանանց Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերի շրջանակներում զիջեց Ավստրիային
29.09.2008,
19:02
Ֆուտբոլի կանանց Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերի շրջանակներում զիջեց Ավստրիային
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպման ժամանակ 0։3 հաշվով պարտություն կրեց ավստրիացի ֆուտբոլիստներից, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Սա Հայաստանի հավաքականի արդեն երկրորդ պարտությունն է ընտրական խաղերի շրջանակներում։ Առաջին հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստուհիները 0։3 հաշվով զիջեցին լեհերին։
Երրորդ փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Թուրքիայի թիմի հետ։ --0--