Հայաստանը պատրաստ է աջակցել միջազգային անվտանգության ապահովմանը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է աջակցել միջազգային անվտանգության ապահովմանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«ՆԱՏՕ-ի զորավարժությունների կազմակերպությումը մեկ նպատակ է հետապնդում՝ բարձրացնել խաղաղության ոլորտում մեր համագործակցության հնարավորությունները, դրանց իրականացման մեխանիզմներ հաստատել, փորձ ձեռք բերել և կրթել մեր Զինված ուժերը»,- երկուշաբթի Օհանյանն ասաց ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունների բացման ժամանակ։
Նրա խոսքերով, նման նպատակը հաստատվում է իր հեղինակությունը բարձրացնելու և միջազգային հանրության լիարժեք անդամի իր պարտավորությունները կատարելու Հայաստանի պատրաստակամությամբ։
«Խաղաղությունն ու կայունությունը Հայաստանի համար առանձնահատուկ արժեքներ են։ Այդ համատեքստում տվյալ զորավարժությունները մենք ընկալում են որպես տարածաշրջանում վստահություն հաստատելու կարևոր միջոց»,- ասաց Օհանյանը։
Ինչպես նշեց նախարարը, ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի Հայաստանի հարևան անդամ-մասնակիցների բացակայությունը զորավարժություններին խոսում է այն մասին, որ անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում բավականին փխրուն է։
Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ պատրաստակամորեն ընդունում է թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված նման զորավարժությունները։
ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում մինչև հոկտեմբերի 20-ը, բաղկացած են երկու մասից. բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի և բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:
Զորավարժություններին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամներ, ԱՄՆ, Հունգարիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան, ինչպես նաև գործընկեր-երկրներ. Մակեդոնիա, Չեխիա, Ավստրիա, Ալբանիա, ԱԷՄ, Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Բոսնիա և Հերցեգովինա։
Զորավարժություններին չեն մասնակցում հայտ ներկայացրած Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ --0--