Նոյեմբերի 1-10-ը Հայաստանում տեղի կունենա սաքսոֆոնահարների առաջին հանրապետական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. նոյեմբերի 1-10-ը Հայաստանում կանցկացվի սաքսոֆոնահարների առաջին հանրապետական մրցույթը, հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մրցույթի նպատակն է նպաստել տվյալ երաժշտական ուղղության զարգացմանը, ինչպես նաև հայ սաքսոֆոնահարների ստեղծագործական առաջընթացին»,- հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության զրուցակիցը։
Մրցույթը տեղի կունենա երկու փուլով. Ա խումբ – մինչև 18 տարեկան և Բ խումբ – 18-30 տարեկան։
Կրտսեր խմբի հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ և դրամական պարգևներ՝ 150 հազար դրամ (մոտ 500 դոլար) – I մրցանակ, 100 հազար դրամ (մոտ 330 դոլար) – II մրցանակ և 75 հազար դրամ (250 դոլար) – III մրցանակ։ Բ խմբում սահմանված են մրցանակներ 250 հազար դրամի (մոտ 830 դոլար), 150 հազար դրամի և 100 հազար դրամի չափով՝ համապատասխանաբար։
Մրցույթի մրցանակաբաշխությունը և գալա-համերգը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Մրցույթի կազմակերպիչներն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ -0-