Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու

29.09.2008, 12:44
Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու
Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջադրված է երկու թեկնածու՝ Հովիկ Աբրահամյան (Հանրապետական կուսակցություն) և Լարիսա Ալավերդյան («Ժառանգություն») հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը։

Խոսնակի պաշտոնում Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանը, իսկ Լարիսա Ալավերդյանինը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

ԱԺ խոսնակի պաշտոնը թափուր է համարվում սեպտեմբերի 26-ից, այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարականի մասին երկրորդ դիմումը ներկայացրեց, ինչից հետո նրա հրաժարականն ընդունվեց։ 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀԿ գործադիր մարմինը որոշում էր ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։

Սեպտեմբերի 16-ին Թորոսյանն առաջին անգամ հայտարարեց իր հրաժարականի և ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին։ Նա այդ քայլը բացատրեց ներքաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Նույն օրը երեկոյան ՀՀԿ Խորհուրդը հաստատեց խոսնակի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ --0--