Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն չի վերադառնա. ընդդիմադիր քաղաքական գործիչ

26.09.2008, 17:32
Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն չի վերադառնա. ընդդիմադիր քաղաքական գործիչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն չի վերադառնա, կարծում է ՀՀ ընդդիմադիր Ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերը ես չհիմնավորված եմ համարում երկու պատճառով։ Նախ, ներկա իրավիճակում նրա վերադարձը պետք չէ իշխանություններին։ Երկրորդ, չեմ կարծում, որ Քոչարյանը կուզենար ավելի ցածր պաշտոն ստանձնել, քան առաջ»,- ասաց Հայաստանի Ազատական կուսակցության նախագահը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։  

Վերջին ժամանակներս Հայաստանում լուրեր են պտտվում վարչապետ Տիգրան Սարգսյանի, իբրև թե, հնարավոր հրաժարականի և այդ պաշտոնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշանակման մասին։ Քաղաքական գործիչներն ու պատգամավորները մեկը մյուսի ետևից հերքում են այդ լուրերը։

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ՝ 1998 թ-ից մինչև 2008 թ.-ը։ Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում երկրի նոր ղեկավար ընտրվեց Սերժ Սարգսյանը։ --0--