ՀՀ կառավարությունը հաստատել է հնություն հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող գողացված առարկաների հաշվառման կարգը

25.09.2008, 17:48

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է հնություն հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող գողացված առարկաների հաշվառման կարգը։

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը,  հնություն հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող գողացված առարկաների հաշվառումն ու հաշվառումից հանելու կարգը հաստատվում է փաստաթղթով։

«Տվյալ կարգով հնություն հանդիսացող առարկաներ ասելով հասկանում ենք մշակութային նշանակություն ունեցող առարկաներ, որոնց տարիքը գերազանցում է 75 տարին և 50-ից ավելի տարիք ունեցող ստեղծագործություններ»,- տեղեկացրեց Ոստիկանության պետը։ 

Համաձայն հաստատված կարգի, որի տեքստը տեղակայված է երկրի կառավարության պաշտոնական կայքում, յուրաքանչյուր գողացված իրի համար բացվում է հատուկ տեղեկատվական խուզարկային քարտ, որը լրացվում է քննչական մարմնի կողմից և ուղարկվում ՀՀ Ոստիկանության տեղեկատվական կենտրոն։    

Լրացված և Ոստիկանության տեղեկատվական կենտրոն ուղարկված քարտերից ձևավորվում է հատուկ քարտադարան։

Հնություն հանդիսացող և մշակութային արժեք ներկայացնող գողացված առարկաները հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում դրանց հայտնաբերումը, ինչպես նաև հարուցված քրեական գործի դադարեցումը։ --0--