ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների երկրորդ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-ին Երևանում. Մշակույթի նախարարություն

«Առաջին համաժողովը նույնպես անցկացվել էր մեր հանրապետության տարածքում։ Անցյալ տարի այդ միջոցառումը մեծ արձագանք գտավ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Նրա խոսքերով, երկրորդ նման միջոցառումը Երևանում անցկացնելու որոշումը կայացվել էր դեռ 2007 թվականին Աստանայում ԱՊՀ անդամ-պետությունների ստեղծագործող և գիտական մտավորականության երկրորդ համագումարի ընթացքում։
«Այդ համագումարին քննարկվեցին գրական գործընթացների հետագա զարգացման հարցերը»,- ավելացրեց նա։
Նախարարն այս համատեքստում մատնանշեց կայքի մշակումը ԱՊՀ երկրների գրող-թարգմանիչների համար, որը կգործարկվի մինչև 2008 թվականի ավարտը։
ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխթափանցման ձգողական դաշտ» առաջին համաժողովն անցկացվեց Երևանում հոկտեմբերի 3-5-ը։
Համաժողովը կազմակերպվել էր ԱՊՀ կազմկոմիտեի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի մշակույթի նախարարության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միության կողմից։-0-