Մոտակա օրերին Հայաստանում կցրտի. Հայհիդրոմետծառայություն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոտակա օրերին Հայաստանում կցրտի երկիր մուտք գործող սառը օդային հոսանքների պատճառով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հիդրոմետեորոլոգիայի և մոնիտորինգի կանխատեսման պետական ծառայության Կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Արդեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին հանրապետությունում եղանակային պայմանները կփոխվեն արևմտյան սառը օդային հասանքների ազդեցության տակ»,- ասաց նա։
Սուրենյանի խոսքերով, այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ՝ կայծակ։ Կայծակի ժամանակ քամու ուժգնությունը վայրկյանում կարող է հասնել 15-23 մետրի։
Օդերևութաբանները հավաստիացնում են, որ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի առնվազն 5 աստիճանով ըստ Ցելսիուսի սանդղակի։
«Օդի միջին ցերեկային ջերմաստիճանը ներկա 33 աստիճանից կնվազի մինչև 25-27 աստիճան»,- հայտնեց գործակալության զրուցակիցը։
Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 24- 26-ը հանրապետության առանձին շրջաններում տեղումները կպահպանվեն, իսկ Արարատյան դաշտավայրում և Երևանում տեղումեր չեն սպասվում։ -0-