2009թ. ապրիլի 1-ից Հայաստանի համար հազար խորանարդ մետր գազի արժեքը կկազմի 154 ԱՄՆ դոլար ներկա 110 ԱՄՆ դոլարի փոխարեն

23.09.2008, 13:36
2009թ. ապրիլի 1-ից Հայաստանի համար  հազար խորանարդ մետր գազի արժեքը կկազմի 154 ԱՄՆ դոլար ներկա 110 ԱՄՆ դոլարի փոխարեն
2009թ. ապրիլի 1-ից Հայաստանի համար  հազար խորանարդ մետր գազի արժեքը կկազմի 154 ԱՄՆ դոլար ներկա 110 ԱՄՆ դոլարի փոխարեն

ԽՄԲ. Ավելացված է երրորդ պարբերությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  2009թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի արժեքը Հայաստանի համար  կկազմի 154 ԱՄՆ դոլար ներկայիս 110 ԱՄՆ դոլարի փոխարեն ներառյալ ԱԱՀ, հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը։

Ըստ նրա, 2010թ. ապրիլի 1-ից հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի 200 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ և 169,5 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ։

«Պայմանագիրը ստորագրվել է փոխշահավետ պայմաններով, 2009-2015թթ. ժամկետով»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց նա ։

«Գների այս բարձրացումը չի անդրադառնա սպառողների, ինչպես նաև բիզնեսի վրա դրանց արտադրական մրցունակության տեսանկյունից, քանի որ գինը բարձրացվում է՝ հաշվի առնելով տարադրամի տատանումներն ու գնողունակության աճը»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Նա նշեց, որ գինը կբարձրացվի ոչ թե հունվարից, այլ ապրիլից, ինչը թույլ կտա շուկային հարմարվել առաջիկա բարձրացմանը։

«Հետագայում գազի արժեքը կփոփոխվի աստիճանաբար և Ռուսաստանում աճի տեմպերին համահունչ, իսկ Ռուսաստանի՝ շուկայական գների անցման հետ Հայաստանը նույնպես կանցնի դրանց»,- նշեց Կարապետյանը։

Նրա խոսքերով, սա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված բացառիկ պայամանգիր է, որը լավ պայմաններ կստեղծի շուկայի համար։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասաց, որ պայմանագիրը բացառիկ է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի բացառիկ հարաբերությունները, ինչպես նաև երկու ժողովուրդների ռազմավարական հարաբերությունները, «այլապես նոր սակագներն անհասկանալի կլինեին բնակչությանը»։-0-