Երիտասարդ հայ ծանրորդները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմային ստուգարքում

Երիտասարդ հայ ծանրորդները երկրորդ տեղն են զբաղեցրել ալբանական Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմային ստուգարքում։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայից, հայ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։
69 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը։
Մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց 105կգ ավելի քաշային ՀՀ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը՝ 412 կգ արդյունքով՝ 157կգ հրում և 225կգ պոկում վարժությունում:
Երկրորդ արծաթե մեդալը նվաճեց Սևակ Սահակյանը (մինչև 105 կգ)՝ ցույց տալով 372 կգ արդյունք երկամարտում։
Բրոնզե մեդալների արժանացան Աղասի Աղասյանը 77կգ քաշային կարգում՝ 327կգ արդյունքով, 85կգ քաշային Աղվան Մելիքյանը (346 կգ)։ Արամ Անրիկյանը 85 կգ քաշային կարգում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 345 կգ արդյունքով։
Նվաճած մեդալների քանակով հայ մարզիկները զիջեցին միայն Ռուսաստանի հավաքականին։ -0-