Էջմիածնում վերահրատարակվել է 12-13 դդ. հայ եկեղեցական գործիչ Վարդան Այգեկցու խրատները

23.09.2008, 10:46
Էջմիածնում վերահրատարակվել է 12-13 դդ. հայ եկեղեցական գործիչ Վարդան Այգեկցու խրատները
Էջմիածնում վերահրատարակվել է 12-13 դդ. հայ եկեղեցական գործիչ Վարդան Այգեկցու խրատները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու հայրեր» շարքից վերահրատարակել է ԺԲ-ԺԳ դդ. նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Վարդան վարդապետ Այգեկցու խրատները, «Նովոտի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։:

«Խրատներ քահանաներին և ժողովրդին» բաժինն աշխարհաբարի են վերածել Մայր Աթոռի միաբաններ Տ. Գևորգ աբեղա Սարոյանը և Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը, իսկ «Խրատներ» մասը, որը ժամանակին հրատարակվել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում, աշխարհաբարի է վերածել Տ. Շահե քահանա Հայրապետյանը:

Իր խրատներում Վարդան վարդապետը զանազան թեմաներ է շոշափում. խոսում է քրիստոնյայի կյանքում պահքի և աղոթքի նշանակության, զանազան առաքինությունների և մեղքերի, կռապաշտության և կախարդության և այլ բաների մասին: Վարդան վարդապետը նաև խրատում է քահանաներին և ժողովրդին` հորդորելով հավատարիմ մնալ իրենց կոչմանը:

Խրատները նախատեսված են ընթերցողների լայն շրջանակների համար` բավարարելու համար նրանց հոգևոր քաղցն ու ծարավը` նրանց միտքը լուսավորելով հոգեշահ խրատներով և ուսուցումներով:-0-