Երևանը կտոնի իր 2790-ամյակը

Երևանի 2790-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն 2008 թվականին հոկտեմբերի 10-11-ը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը։
«Տոնական միջոցառումների բացումը կկայանա հոկտեմբերի 10-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,-ասաց նա։
Վարդանյանի խոսքերով, հոբելյանական միջոցառումների բացման արարողության ռեժիսորը Գևորգ Գևորգյանն է։ Փոխքաղաքապետը նշեց, որ տոնակատարությունների շրջանակներում կկազմակերպվեն արդեն ավանդական դարձած ցուցահանդեսները, Երևանին նվիրված երգի մրցույթ և շքեղ համերգ Հանրապետության Հրապարակում։
«Այդ օրերին քաղաքը տոնականորեն կլուսավորվի և կզարդարվի»,- նշեց Վարդանյանը։ Նա հայտնեց, որ տոնական միջոցառումների փակման արարողությունը կանցկացվի «Հրազդան» մարզադաշտում։ Արարողության ռեժիսորն է Ռուբեն Հովհաննիսյանը։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ Երևանի Օրերի ընթացքում Հայաստանի մայրաքաղաք կայցելեն բարեկամ քաղաքների պատվիարկություններ, մասնավորապես Լատվիայից, Իրանից, Վրաստանից, ՌԴ-ից, Մոլդովայից, Ղազախստանից։
Երևանը՝ հայկական 13-րդ մայրաքաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելք։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։
Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թ.-ի մայիսի 28-ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 1968 թ.-ից, երբ նշվեց քաղաքի 2750 ամյակը։-0-