Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան Երևանում սեպտեմբերի 23-29-ը

22.09.2008, 11:42
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան Երևանում սեպտեմբերի 23-29-ը
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան Երևանում սեպտեմբերի 23-29-ը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի  ղեկավարած դրամատիկական թատրոնի հյուրախաղերը կանցկացվեն Երևանում սեպտեմբերի 23-29-ը՝ Ռուսական մշակույթի սեզոնի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին  ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Երևանյան հանդիսատեսին կներկայացվի 4 բեմադրություն։ «Երեք քույրեր» Չեխովի համանուն ստեղծագործության մոտիվներով, «Դոն Ժուան կամ Քարե հյուրը» (Մոլիեր), «Մի երկու մուժիկ էլ որ լիներ» (Լ.Կանիգեն) և «Մեզ սպասում են հաստատ ոչ այստեղ» (Վ.Մուխարյամով)։

Սեզոնի շրջանակներում երևանյան հանդիսատեսն արդեն հնարավորություն է ունեցել դիտել Մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի, «Կրեմլյան բալետի» ելույթները, ինչպես նաև ներկա գտնվել Միքայել Թարիվերդիևի օրերին։

Հայաստանում Ռուսական մշակույթի սեզոնն անցնում է 2008 թվականի մայիսի կեսից։

Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ, ստեղծվել է 1996թ. մարտի 12-ին։ -0-