ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Հայկական ջազը 70 տարեկան է» կազմկոմիտեի և ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ասուլիսը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի, սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայկական ջազը 70 տարեկան է» կազմկոմիտեի նախագահ Լևոն Մալխասյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի համատեղ մամուլի ասուլիսը։
Մամուլի ասուլիսի թեման է՝ սեպտեմբերի 26-ին Հայաստանի Ֆիլհարմոնիայի Ա.Խաչատրյանի անվ. մեծ դահլիճում տեղի կունենա Իգոր Բուտմանի ջազ-քառյակի՝ հայկական ջազի 70-ամյակին և հայկական դրամի 15-ամյակին նվիրված տոնական համերգը։ Համերգի գլխավոր հովանավորը ՎՏԲ-Հայաստան բանկն է։
Մամուլի ասուլիսի շրջանակներում հավատարմագրված ԶԼՄ-ներին կտրամադրվեն համերգի հրավիրատոմսեր։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։--0-