Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքի վերսկսումը կապված է տարածաշրջանի ընդհանուր իրադրության հետ

19.09.2008, 18:44
Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքի վերսկսումը կապված է տարածաշրջանի ընդհանուր իրադրության հետ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կարս-Գյումրի երկաթուղու աշխատանքի վերսկսումը կապված է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի հետ, Երևանում հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը։

Հայաստանը Թուրքիային միացնող Կարս-Գյումրի երկաթգիծը սարքին վիճակում է գտնվում, բայց չի գործում 1993 թվականից՝  հայ-թուրքական սահմանի պաշտոնական փակումից հետո։

«Երկաթուղային այդ ճյուղի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն կապված է ոչ թե երկաթուղայինների, այլ ընդհանուր իրավիճակի հետ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Յակունինը։

2008 թվականի հունվարի 16-ն  ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ --0—