Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորանքներ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

19.09.2008, 16:21
Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորանքներ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորանքներ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին իր շնորհավորանքներն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։   

 «Ինձ համար գերագույն հաճույք է Ձեր ազգային տոնի կապակցությամբ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության բարգավաճման ու  երջանկության իմ մաղթանքները»,- ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը բրիտանական դեսպանության կողմից տրամադրած հաղորդագրությունում։

Հայաստանը Անկախության օրը տոնում է սեպտեմբերի 21-ին։ -0-