Հայաստանը կմասնակցի 2008թ. Կիբերսպորտի աշխարհի առաջնությանը Գերմանիայում

Հայաստանը կմասնակցի 2008թ. Կիբերսպորտի աշխարհի առաջնությանը՝ World Cyber Games-2008, որը տեղի կունենա գերմանական Քյոլն քաղաքում նոյեմբերի 5-9-ը, հայտնեց Հայաստանի Կիբերսպորտի Ազգային Պրոֆեսիոնալ լիգայի (ԿԱՊԼ) նախագահ Էդգար Սահակյանը։
«Մեր երկիրը ներկայացնելու են կիբերսպորտի այսօր մեկնարկած FIFA 08 և WarCraf խաղերի ազգային առաջնության հաղթողները»,- ուրբաթ հայտնեց Սահակյանը լրագրողներին։
Ըստ նրա, Հայաստանի առաջնության համար ընդհանուր առմամբ 400 հայտ է ներկայացվել, ինչն ավելի քան կրկնակի ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս տարվա առաջնությանը կանցնի FIFA 08, WarCraft The Frozen Throne, Counter Strike 1,6, WarCraft3, DotA ձևերով։
«Կիբերսպորտի աշխարհի առաջնության ընտրական խաղերը կկայանան Հայաստանում սեպտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա 21-ին»,- հավելեց Սահակյանը։
ԿԱՊԼ նախագահը նշեց, որ նախորդ տարի Հանովերում կայացած Կիբերսպորտի աշխարհի առաջնությանը մասնակցել էր ավելի քան 1 միլիոն մարդ՝ աշխարհի 70 երկրներից, իսկ այս տարի Քյոլնում հավաքվելու են մասնակիցներ 80 երկրներից։ «Դա վկայում է ամբողջ աշխարհում նման միջոցառումների աննախադեպ զարգացման մասին»,- ասաց նա։
Սահակյանը ափսոսանք արտահայտեց, որ ներկայումս Հայաստանը կիպբերսպորտի ոլորտում զիջում է իր տարածաշրջանային հարևաններին, սակայն «հույս կա, որ մոտ ժամանակներս առաջ կանցնենք»։ -0-