ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի դիմում է տվել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ուրբաթ պաշտոնական հայտարություն է արել իր հրաժարականի վերաբերյալ:
Այս մասին ուրբաթ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Թորոյանն ինքը՝ հրաժարականի դիմումը փոխանցելով նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանին։
Նա նաև հաստատել է իր դուրս գալը Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից։ Տիգրան Թորոսյանը երեքշաբթի հայտարարել է իր հրաժարականի և իշխող ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու մասին։
Նույն օրը ՀՀԿ-ի Խորհուրդը խոսնակի պաշտոնում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին։
Օրենսդիր մարմնի կանոնադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես տալիս է նիստը վարողին, իսկ վերջինս բարձրաձայնում է այն մոտակա նիստի ժամանակ։
Եթե դիմումը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը դիմումը ներկայացնում է երկրորդ անգամ, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։
Իսկ այն դեպքում, եթե ՀՀ ԱԺ նախագահը չի ներկայացնում դիմումը երկրորդ անգամ, ապա մոտակա նիստին նախագահողը տեղեկացնում է այդ մասին խորհրդարանին, իսկ հրաժարականի մասին ԱԺ նախագահի դիմումը չեղյալ է համարվում։-0-