Բյուրականում տեղադրվել է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին

19.09.2008, 11:04
Բյուրականում տեղադրվել է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին
Բյուրականում տեղադրվել է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին տեղադրվել է Բյուրականում (Արագածոտնի մարզ), որտեղ գործում է հայտնի գիտնականի կողմից հիմնադրված աստղադիտարանը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ 2008 թ.-ին նշվող Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։ Քարիզ և բրոնզից պատրաստված կիսանդրու հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է։

«Ես հպարտ եմ, որ անձամբ ծանոթ եմ եղել Համբարձումյանի հետ և պատիվ ունեմ լինել նրա կիսանդրու հեղինակը։ Նա իսկապես համաշխարհային մասշտաբի գիտնական էր», - ասել է Հակոբյանը։ Քանդակագործը նաև նշել է, որ ծրագրվում է ստեղծել Համբարձումյանի հուշարձանը, որը կտեղադրվի Երևանի կենտրոնում։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։-0—