Հայաստանում տեղեկատվական անվտանգության հարցերի հատուկ խումբ կստեղծվի
18.09.2008,
19:31
Հայաստանում տեղեկատվական անվտանգության հարցերի հատուկ խումբ կստեղծվի

Հայաստանում հատուկ խումբ կստեղծվի, որը կզբաղվի տեղեկատվական անվտանգության խնդիրներով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Այդ խնդիրը նախագահի ուշադրության կենտրոնում է։ Մենք կավարտենք հատուկ աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը, որը կզբաղվի տեղեկատվական անվտանգությամբ։ Մենք կզբաղվենք տեղեկատվական անվտանգության հետ կապված հայեցակարգային ու կիրառական խնդիրներով»,- նշեց Բաղդասարյանը։
Նա նշեց, որ Հայաստանն արդեն այդ բնագավառում կապեր հաստատել է ՀԱՊԿ երկրների հետ և մտադիր է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը։ --0--