Հայաստանում ստեղծված է համարձակ բարեփոխումներ իրականացնելու ընդունակ համախմբված իշխանություն. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

18.09.2008, 15:40

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանի իշխանական կառուցվածքում ձևավորված է միասնական և համախմբված թիմ, որն ընդունակ է համարձակ բարեփոխումներ իրականացնել։

«Սերժ Սարգսյանի հետ համատեղ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայաստանում ձևավորվեց քաղաքական կոալիցիա, որը շարունակում է իր գործունեությունը։ Այսօր վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանում ձևավորված է միասնական և համախմբված քաղաքական թիմ, որն ընդունակ է երկրում համարձակ և հավակնոտ բարեփոխումներ իրականացնել պետական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- հինգշաբթի ասաց Բաղդասարյանը լրագրողներին։

Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «պետության՝ թիմային աշխատանքի տրանադրված հմուտ և հավասարակշված ղեկավար է, իսկ մարդկային հարաբերություններում՝ շատ լավ ընկեր»։

«Նշված հատկանիշները թույլ են տալիս իշխանական կառուցվածքում ձևավորել միասնական թիմ, շատ հավակնոտ նպատակներ դնել և տրամադրվել դրանց իրականացմանը»,- նշեց Բաղդասարյանը։

Իշխանական կոալիցիան, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅ «Դաշնակցություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, ձևավորվել է 2008թ. մարտի 21-ին։

Արթուր Բաղդասարյանը «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդն է։ -0-