Հայ լրագրողների շրջանում անցկացվող սեղանի թենիսի մրցաշարը կկայանա սեպտեմբերի 20-ին Երևանում
18.09.2008,
11:41
Հայ լրագրողների շրջանում անցկացվող սեղանի թենիսի մրցաշարը կկայանա սեպտեմբերի 20-ին Երևանում

Հայ լրագրողների շրջանում «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով սեղանի թենիսի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին Երևանում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից։
«Հայաստան» մարզական միության շենքում անցկացվող մրցաշարը նվիրված է սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի Անկախության օրվան։
Մրցաշարին մասնակցելու հայտ է արդեն ներկայացրել հաշմանդամության խնդրով զբաղվող 5 հասարակական կազմակերպությունների և 7 լրատվամիջոցների 30 ներկայացուցիչ:
Միջոցառումն իրականացվում է «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային կազմակերպության և Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:-0-