Երևանում ձերբակալվել են գազի գրասենյակի աշխատակիցներ ձևացած գողեր
17.09.2008,
19:04
Երևանում ձերբակալվել են գազի գրասենյակի աշխատակիցներ ձևացած գողեր
Երևանի ոստիկանությունը ձերբակալել է 3 քաղաքացու՝ գազի գրասենյակի աշխատակիցներ ձևանալու և մայրաքաղաքի բնակչուհուց գումար գողանալու կասկածանքով։
Ինչպես հաղորդվում է օպերատիվ ոստիկանական ամփոփագրում, 29-ամյա Գարիկ Բ.-ն, 24-ամյա Արթուր Ա.-ն և Հովհաննես Մ.-ն երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը բերման են ենթարկվել ոստիկանություն։
Նրանք կասկածվում են այն բանում, որ մոտ մեկ շաբաթ առաջ, ներկայանալով որպես գազի գրասենյակի աշխատակիցներ, մտել են Արաբկիր համայնքի բնակչուհի Ռոզա Չ.-ի բնակարան ու գողացել 51.000 դրամ (շուրջ 170 ԱՄՆ դոլար)։
Կատարվում է նախաքննություն:--0--