Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հարգել է հարավօսական հակամարտության զոհերի հիշատակը

16.09.2008, 12:21
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հարգել է հարավօսական հակամարտության զոհերի հիշատակը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հարգել է հարավօսական հակամարտության զոհերի հիշատակը

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցները երեքշաբթի Երևանում ծաղիկներ են դրել հարավօսական հակամարտության հետևանքով զոհվածների հիշատակին։

«Քրիստոնեական ավանդույթով զոհերի հիշատակը հարգում են 9-րդ և 40-րդ օրը։ Այսօր լրանում է Վրաստանի ագրեսիայի 40-րդ օրը։ Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վրաստանը կրակ բացեց խաղաղ բնակչության վրա, զոհվեցին ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև խաղաղարարներ», - ասաց Պավլովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը՝ ծաղիկներ դնելուց հետո։

Նրա խոսքերով, նմանատիպ սգո միջոցառումներ անցկացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանի ողջ տարածքում։

Սգո ակցիայի շրջանակներում նախատեսված է նաև հիշատակի ծեսերի անցկացում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Քանաքեռ համայնքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Մենք չենք մոռանում քրիստոնյա մեր եղբայրներին՝ հարավօսերին և հարգում ենք նրանց հիշատակը»,- ասաց Պավլովը։

Դեսպանը նաև դիմեց զոհվածների ընտանիքներին։ «Պինդ եղեք, մենք ձեզ հետ ենք այս դժվարին ժամանակներում», - ավելացրեց նա։

Ակցիային մասնացկել են «Ռուսաստան» և «Սլավյանսկի դոմ» ռուսական հասարակական կազմակերպություների ներկայացուցիչները, ինչպես նաև «Հաղթանակի սերունդ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները։

«Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն իր հերթին կարևորեց նման ակցիաների անցկացումը։

«Մենք՝ Հայաստանի տարածքում բնակվող ռուսներս, դեմ ենք վրաց իշխանությունների բարբարոսական գործողություններին և հարգում ենք Հարավային Օսեթիայում զոհվածների հիշատակը», - եզրափակեց նա։

Հայաստանում, Ռուսաստանի դեսպանատան շենքի առջև զոհերի հիշատակին մոմեր են վառել։-0-