Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի դադարեցնի հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացը. պատմաբան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն չի դադարեցնի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այլև կնպաստի դրա տարածմանը, շաբաթ լրագրողներին հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Հայերի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Ինչպես կարծում է Դեմոյանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը զուգահեռ կսկսվի ցեղասպանության ճանաչման գործընթացի նոր փուլ։ «Առաջին հերթին ես նկատի ունեմ այն, որ թուրք հասարակությունը Երևան գալով հնարավորություն կունենա այնպիսի տեղեկատվություն ստանալ, որը մատչելի չէ, օրինակ, դպրոցներում և այլ աղբյուրներից»,- ասաց Դեմոյանը։
Նրա խոսքերով, հենց դրանով հայկական կողմը կարող է լուրջ ազդեցություն ունենալ թուրք հասարակության վրա։
Պատմաբանը մատնանշեց այն փաստը, որ սեպտեմբերի սկզբին 4 օրվա ընթացքում Երևանի հայերի ցեղասպանության ինստիտուտ-թանգարան է այցելել Թուրքիայի շուրջ 300 քաղաքացի։ Դեմոյանը նշեց, որ թանգարանի նյութերը զարմացրել էին Թուրքիայի քաղաքացիներին, որոնք առանձնահատուկ հետաքրքրությամբ էին վերաբերվում «Հայկական սպորտը Օսմանյան Թուրքիայում» թեմայով ժամանակավոր ցուցադրությանը։
Այսպիսով, նրա խոսքերով, Թուրքիայի շատ քաղաքացիներ չգիտեն, որ հայ մարզիկները ներկայացրել են Օսմանյան Թուրքիան Ստոկհոլմի 5-րդ օլիմպիական խաղերում։--0--