Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյակին նվիրված գիտաժողովը կբացվի սեպտեմբերի 15-ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ Երևանում սեպտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում կբացվի միջազգային գիտաժողով, շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԳԱԱ տեղեկատվական ծառայությունից։
«Ակտիվ երևույթներն ու տիեզերական օբյեկտների էվոլյուցիան» թեմայով միջազգային ներկայացուցչական գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իսրայելից, Վրաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, Իսպանիայից ժամանած հայտնի գիտնական-աստզաֆիզիկոսներ։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը, նշվում է հաղորդագրությունում։
Գիտաժողովն անցկացվում է սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում հայտնի գիտնականի 100-ամյա նոբելյանին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։ -0-