Դիանա Մնացականյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
13.09.2008,
10:25
Դիանա Մնացականյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Դիանա Մնացականյանը նշանակվել է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար։
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին շաբաթ օրը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Դիանա Մնացականյանը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության (ՀՀՀ) միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2006 թ.-ից նա «Եվրատեսիլ» մրցույթի հայկական նախագծի համակարգողն էր և մրցույթի ժամանակ գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը։--0-