ՀՀ ԱԺ խոսնակը անհրաժեշտ է համարում Հելսինկյան ակտի բոլոր սկզբունքների պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակը գտնում է, որ հավասարապես պիտի հարգվեն Հելսինկյան ակտի բոլոր սկզբունքները, մասնավորապես ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Հարգելով սահմանների անձեռնմխելիության սկզբունքը` իբրև Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևոր դրույթներից մեկը, Հայաստանն այն ընդունում է այն տեսքով, ինչ տեսքով եզրափակիչ ակտում է` ԵԱՀԿ անդամ երկրների միջև հարցերի կարգավորման նպատակով»,- ասել է Թորոսյանը ուրբաթ Չեխիայի Հանրապետության սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Եթե երկրները միջազգային կազմակերպությունների են անդամակցել, պիտի հարգեն իրենց վավերացրած բոլոր փաստաթղթերն ամբողջապես, մինչդեռ հաճախ տարբեր երկրներ նախընտրում են միայն այն սկզբունքները, որոնք իրենց նեղ շահերից են բխում, հետևանքը լինում է պատերազմը:
Աժ նախագահը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը:-0-