Հայաստանը միանում է ԵԽ երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին

12.09.2008, 16:35
Հայաստանը միանում է ԵԽ երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին
Հայաստանը միանում է ԵԽ երկրների «Սպորտի մասին» ընդլայնված համաձայնագրին

ՀՀ Սահմանադրական դատարանն ուրբաթ օրը տեղի ունեցած նիստում ընդունեց երկրի Հիմնական օրենքին համապատասխանող ԵԽ երկրների «Սպորտի մասին»  ընդլայնված համաձայնագրի նորմերը։

Ընդլայնված համաձայնագրի կազմակերպությունը ստեղծվել է 2007թ. մայիսի 11-ին ԵԽ երկրների Նախարարների կոմիտեի 117-րդ հանդիպմանը։ Համաձայնագրի կանոնադրությունը ստորագրվել է Անդորայի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կիպրոսի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Մակեդոնիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։

Ավելի ուշ համաձայնագրին միացել են Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Սերբիան, Շվեյցարիան և Շվեդիան։

Համաձայնագրի նպատակն է, ինչպես ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի՝ ՍԴ ներկայացրած վկայագրում, անդամ-երկրների ռազմավարական մարզական քաղաքականության մշակումը և համապատսխան չափանիշների սահմանումը՝ հաշվի առնելով ժամանակակից հասարակության համար սպորտի կարևորությունը, շահագրգիռ երկրների միջև համագործակցության և երկխոսության արդիականությունը։

Համաձայնագիրը նպատակ ունի նաև խթանել և ապահովել մարզական քաղաքականության ներդաշնակությունը համաձայնագրի անդամ-երկրներում, ավելի մատչելի դարձնել այսպես կոչված «բարոյական սպորտը»։

ՀՀ Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար համարեց ՍԴ ներկայացրած վկայագրում համաձայնագրի վավերացումը, նշելով, որ փաստաթութը չի սահմանում հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։

Արդարադատության նախարարությունը ներկայացված վկայագրում համարեց, որ համաձայնագրի նորմերը համապատասխանում են հայկական օրենսդրությանը և չեն պահանջում նոր օրենսդրական և նորմատիվ-իրավական ակտերի ընդունում։ -0-