Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձևների կատարման հարցը չի քննարկվի Վեհաժողովի ամառային նստաշրջանում. պատգամավոր

Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձևների կատարման հարցը սեպտեմբերին չի քննարկվի Վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Հինգշաբթի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի կողմից թիվ 1609 և 1620 բանաձևների կատարման վերաբերյալ 10 րոպե տևողությամբ զեկույց ներկայացրեց՝ նշելով առաջընթացը որոշման դրույթների իրականացման մեջ և մատնանշելով դեռևս առկա խնդիրները։
«Համարբերգը ԵԽԽՎ բանաձևի կատարման գործում ձեռքբերում արձանագրեց, և, բնականաբար, Հայաստանի հարցն այլևս արտակարգ կարգով չի ընդգրկվի Վեհաժողովի սեպտեմբեր ամսի նստաշրջանի օրակարգում»,- ասաց նա ուրբաթ Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես կարծում է Հայ Հեղափոխական Դաշնակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մոնիտորինգային հանձնաժողովից դժվար էր որևէ առանձնահատուկ հայտարարություն ակնկալել։
«Ակնհայտ էր, որ ԵԽԽՎ-ն, նվաճում գրանցելով, կխուսափի վերջնական եզրակացությունից՝ դա թողնելով հունվար ամսին»,- ասաց նա։
Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանն ասաց լրագրողներին, որ մոնիտորինգային հանձնաժողովը կենտրոնացած էր ռուս-վրացական հակամարտության վրա, այդ իսկ պատճառով Հայաստանի խնդրին մեծ ուշադրություն չի հատկացրել։ Նրա կարծիքով, ԵԽԽՎ բանաձևները լիարժեք կերպով չեն իրականացվել իշխանությունների կողմից։
ԵԽԽՎ՝ Հայաստանի մասին վերջին 1920 բանաձևն ընդունվեց հունիսի 25-ին նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, համաձայն որի Հայաստանին կարող էին Վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարտի մեկին Երևանում տեղի ունեցած անկարգությունների օբյեկտիվ հետաքննման, ընդդիմության իրավունքների ընդլայնման պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի իրականացման ժամկետը երկարաձգված է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան։ --0--