Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովն է բացվել Երևանում

12.09.2008, 13:21
Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովն է բացվել Երևանում
Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովն է բացվել Երևանում

Հայաստան-Չեխիա գործարար երկրորդ համաժողովն է ուրբաթ բացվել Երևանում։

«Վերջին երկու ամսվա ընթացքում հայ-չեխական գործարար երկրորդ համաժողովի անցակցումը վկայում է Հայաստանի հետ կոնկրետ կապերի հաստատման գործում չեխ ձեռներեցների իրական շահագրգռվածության մասին», - բացման արարողության ժամանակ նշեց «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

Նա հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում քննարկումները թույլ կտան հիմքեր ստեղծել՝ խոշոր նախագծերի իրականացման համար։

Նրա խոսքերով, Հայաստանը մեծ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ է աջակել յուրաքանչյուր նախաձեռնությանը։

ԱՊՀ երկրների հետ համագործակցության գծով Չեխիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆրանտիշեկ Մասոպուստն իր հերթին նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում չեխ պատվիրակության երկրորդ այցը Հայաստան վկայում է գործնական կոնկրետ համագործակցություն  հաստատելու մտադրությունների մասին։

«Մենք փոխշահավետ համագործակցության հաստատման մեծ հնարավորություններ ենք տեսնում, և եթե այսօրվա դրությամբ Հայաստանում քիչ են չեխ ձեռներեցները, և հակառակը՝ մեզ մոտ էլ են քիչ հայ ձեռներեցները, ապա այս կապերը միանշանակ անհրաժեշտ է զարգացնել», -ասաց Մասոպուստը։

Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարն ընդգծեց համագործակցություն հաստատելու և ընդլայնելու՝ չեխական կողմի ցանկությունը, ինչը, նրա կարծիքով, ճանապարհ կդառնա գործարար կապերի զարգացման համար։

Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, միաժամանակ 34 մլն դոլարը բաժին է ընկնում Չեխիայից ներմուծված ապրանքներին, մոտ 3 միլիոնը՝ Հայաստանից ապրանքների արտահանմանը։ Ապրանքաշրջանառության հիմնական մասը զբաղեցնում են փայտե ու կերամիկական ապրանքները, վերգետնյա տրանսպորտը և պահեստամասերը։

2008 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով, Հայաստանում գործում է չեխական կապիտալի մասնակցությամբ 17 ընկերություն։-0-