Հայաստանում անհրաժեշտ է նոր հասարակական-քաղաքական ուժ ստեղծել. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակության շահերի պաշտպանության համար Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել նոր հասարակական-քաղաքական ուժ, գտնում է «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միության» (ՀԺԱՄ) փոխնախագահ Վահրամ Մկրտչյանը։
«Այսօր մեր կուսակցությունը իշխանության հետ կապ չունի, բայց նաև չի միացել Հայկական ազգային կոնգրեսին («Նովոստի-Արմենիա». արմատական ընդդիմադիր շարժում)։ Մենք գտնում ենք, որ շատ շուտով երկրում անհրաժեշտ կլինի միջին ուժի առկայությունը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մկրտչյանը։
Ըստ նրա, տարբեր ուղղվածության կուսակցությունների միավորումն ուղղված կլինի բացառապես հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։
«Այդ դաշինքում կարող են ընդգրկվել և իշխանամետ, և ընդդիմադիր կուսակցությունները։ Միավորումն իշխանության գալու կամ պաշտոններ ստանալու նպատակ չի հետապնդելու»,- ասաց Մկրտչյանը։
Նա նշեց նաև, որ տվյալ միության ստեղծման գաղափարը քննարկվել է միայն ՀԺԱՄ շարքերում, և որևէ կուսակցության հետ միավորվելու մասին բանակցություններ առայժմ չեն տարվել։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ ՀԺԱՄ-ը մտադիր չէ միանալ տվյալ միավորմանը, քանի որ նոր միությունը մտադիր չէ մասնակցել ընտրություններին և լուծել քաղաքական հարցեր։ -0-