Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար 2008 թ.-ին Ռուսաստանը կտրամադրի 10 մլն դոլար. նախարար

11.09.2008, 12:04
Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար 2008 թ.-ին Ռուսաստանը կտրամադրի 10 մլն դոլար. նախարար
Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար 2008 թ.-ին Ռուսաստանը կտրամադրի 10 մլն դոլար. նախարար

2008 թ.-ին Ռուսաստանը 10 մլն դոլար կտրամադրի՝ Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման համար, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարներների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ՀԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցության ընթացքում։

ՀԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում, շահագործման է հանձնվել 1976-ին, ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։

«Այս ֆինանսավորման շրջանակներում աշխատանքները կսկսվեն 2009 թ.-ին, որոնց ծավալը և ուղղվածությունը կքննարկվի և կհաստատվի այսօրվա խորհրդակցության ընթացքում», - ասաց Մովսիսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման նպատակով Հայաստանին միջազգային օգնության բաշխման համակարգող ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է բացահայտել առավել առաջնահերթ  խնդիրները։

Միաժամանակ նախարարն ընդգծեց ռուսական կողմի առաջարկությունների քննարկման անհրաժեշտությունը՝ այս երկրի կողմից տեխնիկական աջակցության շուտափույթ օգտագործման համար։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը «Ռոսատոմ» կորպորացիան է։ Մասնագետների տվյալներով, ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016-ը։

1996 թ.-ից մինչ օրս ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության ապահովման համար բոլոր դոնոր-երկրները Հայաստանին տրամադրել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։-0-