Հայաստանը կմասնակցի Բիշքեկում ՀԱՊԿ երկրների ԱԻ խորհրդի առաջին նիստին

10.09.2008, 19:34
Հայաստանը կմասնակցի Բիշքեկում ՀԱՊԿ երկրների ԱԻ խորհրդի առաջին նիստին
Հայաստանը կմասնակցի Բիշքեկում ՀԱՊԿ երկրների ԱԻ խորհրդի առաջին նիստին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհրդի առաջին նիստին, որին մասնակցում են ՀԱՊԿ յոթ անդամ-երկրների արտակարգ իրավիճակների նախարարները:

«Նիստին մասնակցելու նպատակով Շահգելդյանը չորեքշաբթի կմեկնի Ղրղզստանի մայրաքաղաք»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մամուլի կենտրոնից։

Սեպտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում գումարվելիք նիստի օրակարգում ընդգրկվելու են հետևյալ հարցերը.

Մինչև 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների կողմից արտակարգ իրավիճակներին  հավաքական արձագանքման համակարգի ձևավորման գործողությունների հիմնական ուղղությունների՚ դիտարկում և քննարկում»,

ՀԱՊԿ անդամ-երկրների արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհրդի «Մինչև 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների կողմից արտակարգ իրավիճակներին  հավաքական արձագանքման համակարգի ձևավորման գործողությունների հիմնական ուղղությունների» առաջին փուլի իրագործման հիմնական միջոցառումների նախագծի ծրագրի դիտարկում և հաստատում,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի` ՀԱՊԿ անդամ-երկրների արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման և քաղաքացիական պաշտպանության ոլորտի մի շարք հաստատություններին բազային գիտական հաստատության կարգավիճակի շնորհման մասին որոշման նախագծի դիտարկում,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի` արտակարգ իրավիճակների վերացման համար նախատեսված ուժերի և միջոցների ցուցակագրման մասին որոշման դիտարկում,

Տվյալների բազայի ստեղծման մասին` ըստ ռիսկի, սեյսմոլոգիայի, հեղեղային իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության ռեսուրսների, կադրերի պատրաստման, վթարափրկարարական տեխնիկայի և սարքավորումների, կապի միջոցների, փրկարարական գործողությունների նոր տեխնոլոգիաների կատեգորիաների,

Փրկարարական գործողությունների իրականացման  ժամանակ և  դրանց ավարտից հետո փրկարարներին հոգեբանական աջակցության և վերականգնողական ծառայությունների, հրշեջների, քաղծառայության զինվորականների փոխգործողության մեխանիզմների մշակման մասին:

ՀԱՊԿ-ն  ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992 թվականին, պայմանագիրն ավտոմատ կերպով երկարաձգվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ ՀԱՊԿ-ի անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։-0-