Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը սկսել են քննարկել Իրան-Հայաստան նավթատարի շինարարության հարցը

10.09.2008, 17:02
Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը սկսել են քննարկել Իրան-Հայաստան նավթատարի շինարարության հարցը
Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը սկսել են քննարկել Իրան-Հայաստան նավթատարի շինարարության հարցը

Հայաստանում նավթամշակման գործարանի շինարարության գծով հայ-ռուս-իրանական աշխատանքային խումբը քննարկում է Հայաստան-Իրան տերմինալի և նավթատարի շինարարության հարցը, հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նա նշեց, որ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն արդեն կայացել է, քննարկվել են ծրագրային հարցերը, որոնք բաժանվել են երկու մասի՝ ենթակառուցվածքը և նավթամշակման գործարանն անմիջականորեն։  

«Տվյալ պահին քննարկվում է տերմինալի և նավթատարի շինարարության հարցը։ Փաստացիորեն նավթամշակման գործարանի շինարարության մեկ բաղադրիչն արդեն որոշակիորեն անցել է տեխնիկական քննարկման փուլ»,- չորեքշաբթի Մովսիսյանն ասաց լրագրողներին։  

Նախարարի խոսքերով, աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ընթացքում, որը կկայանա մոտավորապես հոկտեմբերի վերջին, արդեն կներկայացվեն տվյալ փուլի համար որոշակի գնահատականներ ու առաջարկություններ։

«Բոլոր հաշվարկներն իրականացվում են գործարանը հնարավորինս Հայաստանի կենտրոնին մոտ տեղակայելու նպատակով, և նախնական տվյալներով ծրագրվում է գործարանը կառուցել Արարատի մարզի Երասխ քաղաքում»,- ասաց Մովսիսյանը։  

Ընդ որում նա նշեց, որ Իրանի Թավրիզ քաղաքում նավթամշակման գործարանի պոտենցիալի ընդլայնումը չի խանգարի նախագծի իրականացմանը, քանի որ Իրանում նավթամթերքի պակասորդը պահպանվում է, հատկապես հաշվի առնելով այն, որ նավթամթերքի պահանջարկը երկրում տարեկան աճում է 10-12 տոկոսով։

այաստանում նավթամշակման գործարանի շինարարության համար կպահանջվի մի քանի տարի և շուրջ 2,5-3 մլրդ դոլար։ Ներկայում աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական գնահատականի ուղղությամբ, որոշվում են կառավարման հարցերը։ Եռակողմ հայ-ռուս-իրանական աշխատանքային խումբը աշխատանքային կարգով տեխնիկական առաջադրանքներին համապատասխան կետառկետ լուծում է խնդիրները։   

Նախնական տվյալներով, խոսքը տարեկան մինչև 7 մլն տոննա նավթ հզորությամբ գործարանի մասին է, որի շինարարությունը հովանավորվում է համատեղ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի կողմից։ --0--