Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 0։4 հաշվով զիջել է թուրք մրցակիցներին

10.09.2008, 14:24
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 0։4 հաշվով զիջել է թուրք մրցակիցներին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 0։4 հաշվով զիջել է Թուրքիայի հավաքականին՝ 2009 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

Թուրք ֆուտբոլիստներից գոլերի հեղինակներ դարձան Բաթուխան Կարադենիզը (26-րդ և 45-րդ րոպե), ինչպես նաև Էրեն Գյուրգերը (34) և Օզեր Խուրմաչին (54)։

Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Այսպիսով, հավաքելով 19 միավոր՝ Թուրքիայի հավաքականը գլխավորում է առաջնության աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնում են ուկրաինացի ֆուտբոլիստները (15 միավոր), երրորդը՝ չեխերը (14 միավոր)։ Տասը միավորով հայ ֆուտբոլիստները զբաղեցնում են չորրորդ տեղը։ Եզրափակում է առաջնության աղյուսակը Լիխտեյնշտեյնի թիմը։-0-