Հայաստանը դեպի Թուրքիա էելկտրաէներգիայի ուղիղ մատակարարումները կսկսի 2009 թ.-ից. նախարար

10.09.2008, 14:20
Հայաստանը դեպի Թուրքիա էելկտրաէներգիայի ուղիղ մատակարարումները կսկսի 2009 թ.-ից. նախարար
Հայաստանը դեպի Թուրքիա էելկտրաէներգիայի ուղիղ մատակարարումները կսկսի 2009 թ.-ից. նախարար

Հայաստանը դեպի Թուրքիա էելկտրաէներգիայի ուղիղ մատակարարումները կսկսի 2009 թ.-ից, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նրա խոսքերով, անցյալ շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորած պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստան էին նաև եկել ՅՈՒՆԻՏ էներգետիկ մասնավոր ընկերության ներկայացուցիչները, որը Թուրքիայում զբաղվում է բարձր լարման էլեկտրաէներգիայի ներկրմամբ և բաշխմամբ։

«Այցի շրջանակներում ստորագրվել է Ղարսի միջով Հայաստանից դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման մասին պայմանագիրը։ Պայմանագրով նախատեսվում է, որ 4-5 ամսվա ընթացքում թուրքական կողմը կվերականգնի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները Թուրքիայի տարածքում և կանցնի  էլեկտրաէներգիայի մատակարարմանը», - ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքերով, ծավալները սահմանված են նախնական պայմանավորվածության համաձայն՝ սկսած տարեկան 1,5 մլրդ կՎտ.ժ-ից։ Հետագա տարիներին ծրագրվում է հասցնել այս ցուցանիշը, թողանցիկ ունակությունների բարձրացմանը զուհագեռ, մինչև տարեկան 3,5 մլրդ կՎտ.ժ-ի։

«Մեկ կիլովատի գինը կախված է ջերմային էլեկտրաէներգիայի արժեքի աճից և գազի գներից։ Սակայն գինը տնտեսապես արդյունավետ կլինի։ Եթե մատակարարումները իրականացվեին այսօրվա հաշվարկներով, ապա գինը կկազմեր կիլովատի համար 5,7 ցենտ», - նշեց նախարարը։

«Պայմանագիրը բավականին հաջող է, և սա նոր շուկա է Հայաստանի համար։ Մենք ունենք համապատասխան էներգետիկ հզորություններ, և պայմանագիրը թույլ կտա առավելագույնս օգտագործել էներգետիկ ներուժը», - ասաց նախարարը։

Խոսելով ներքին և արտաքին շուկայի պահանջների ապահովման ուղղությամբ Հայաստանի հնարավորությունների մասին՝ Մովսիսյանը նշեց, որ, էներգետիկ հզորությունների պահպանման և զարգացման ծրագրի համաձայն, մոտակա տարիներին ծրագրվում է գործարկել Երևանի արդիականացված ՋԷԿ-ը, Մեղրիի ՀԷԿ-ը, բանակցություններ են ընթանում՝ ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցման վերաբերյալ։

«Այսպիսով, հզորությունները թույլ կտան բավարարել ինչպես ներքին պահանջարկը, այնպես էլ ապահովել տարածաշրջանում էլեկտրաէներգիայի համակարգողի Հայաստանի դերը», - ասաց Մովսիսյանը։

Նրա խոսքերով, պայմանավորվածությունները ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, և դժվար թե ի հայտ գան քաղաքական բնույթի խոչընդոտներ։

Պայմանագրերը ստորագրվել են թուրքական ՅՈՒՆԻՏ ընկերության, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Բարձրավոլտ  էլեկտրացանցեր» ընկերության միջև։-0-