ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք

ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար, այժմ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը նախօրեին երեկոյան բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից։
Տեղեկատվության համաձայն, Կարապետյանը ոստիկանություն է բերվել «քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Երևանի Հյուսիսային պողոտայում հացադուլ հայտարարած ընդդիմության ներկայացուցիչներին ցրելու ժամանակ»։
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-