Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները կվերահրատարակվեն Հայաստանում

Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները 2008թ. ընթացքում կվերահրատարակվեն Հայաստանում, հայտնեց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
«Այս տարի Սարոյանի 100-ամյա հոբելյանի շրջանակներում նախատեսվում է իրականացնել խոշոր հրատարակչական ծրագիր»,- երեքշաբթի ասաց Անանյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Ըստ նրա, նախատեսված է հրատարակել 10 գիրք, այդ թվում՝ Սարոյանի ստեղծագործությունների ժողովածուն, նրա մենագրություններն ու պատմվածքները։
Առանձին հրատարակությամբ լույս կտեսնեն Սարոյանի առակներն ու լեգենդները հայերեն և ռուսերեն թարգմանությամբ։ Սարոյանի ստեղծագործություններից բացի, նշեց Անանյանը, լույս կտեսնեն գրքեր գրողի կյանքի ու ստեղծագործությունների մասին։
Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ (Կալիֆոռնիա) հայ արտագաղթյալների ընտանիքում։
Նա սկսեց հռչակ վայելել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է», լույս է տեսել 1939 թ.-ին։-0-