Վայոց ձորի մարզում գայլերը հոշոտել են շուրջ երկու տասնյակ ոչխար

09.09.2008, 13:12
Վայոց ձորի մարզում գայլերը հոշոտել են շուրջ երկու տասնյակ ոչխար

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գայլերը հոշոտել են շուրջ երկու տասնյակ ոչխար Վայոց ձորի մարզում, հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Նախօրեին ժամը 01.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի բնակիչ Գ.Հակոբյանին պատկանող տան բակում  գայլերը հոշոտել են  23 գլուխ ոչխար»,- ասվում է երեքշաբթի Ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։ -0-